Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի բջջային հեռախոսահամարների վաճառքի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Երկրորդ փուլի շրջանակում ընկերությունն անցկացնում է առցանց աճուրդ bid.beeline.am կայքում, որտեղ տեղադրված են այն պրեմիումհեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտել առաջին փուլի ընթացքում։ Աճուրդը կտևիմինչև մայիսի 22-ը, ժամը 23։59։

«Այսօր վաղ առավոտյան ավարտվեց պրեմիում հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլը՝ ֆիքսված գներով և այժմ հայտարարում ենք երկրորդ փուլի՝ բաց առցանց աճուրդի մեկնարկի մասին։ Բոլոր հեռախոսահարների գները զգալիորեն իջեցվել են, և մեկ օրվա ընթացքում մեր բոլոր հաճախորդները կարող են իրենց հավանած հեռախոսահամարները գնել բաց աճուրդի պարզ և թափանցիկ պայմաններում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ավելի մանրամասն աճուրդի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։




Լրահոս