Դատական համակարգի «ոսկե» երիտասարդը. ինչ ունեցվածք ունի վարչական դատարանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել դատավորների ունեցվածքի, դրամական միջոցների մասին տեղեկություն: Այս անգամ հերթը ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանինն է, որը ինչպես հայտնի է`Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է: Ասել է թե`հերթական «ոսկե» երիտասարդը:

Այսպես, կրտսեր Դարբինյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան, բազմաբնակարան բնակելի մեկ շենք, մեկ հողամաս եւ արտադրական նշանակության մեկ շինություն: Այսինքն` մեկից ավելի բնակարաններ: Նաեւ` երեք`«Range Rover sport», «Gaz 322132», «Gaz 24» մակնիշի մեքենա: Երիտասարդ դատավորի փոխառությունը պաշտոնը ստանձնելու ժամանակ կազմել է 30 մլն 817 հազար դրամ: ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը հայտարարագրել է 52 մլն դրամ:

Ի դեպ, Դարբինյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, իսկ 2017 թվականի (այդ ժամանակ նա վարչական դատարանի դատավոր էր) տարեկան հայտարարագրով նշված է, որ նրա` որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է 590 հազար դրամ: Բացի աշխատավարձից, պարզվում է, որ Դարբինյանը 28 մլն 217 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել: Իսկ ահա նրա կինը` Գայանե Դարբինյանը, չնայած զրոյական եկամուտին, հայտարարագրել է 44.2 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս