«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն իր «կուրացիայի» տակ է վերցրել ԱԺ լրատվականը։ Մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան ակցիա նախաձեռնած տիկինը, որը ժամանակին հերքում էր, թե կապ ունի ՔՊ-ի եւ իշխանության հետ, ԱԺ լրատվականի աշխատողներին ասել է, որ ԱԺ պաշտոնական կայքը գերեզմանոց է հիշեցնում՝ միապաղաղ, դժգույն, սուր նյութեր չկան։
Ասել է, որ 7 տարի առաջվա եւ այսօրվա նյութերի տարբերությունը միայն այն է, որ անուններն են փոխվել։ Աշխատակիցները զարմացել են, թե ինչ պետք է անեին պաշտոնական կայքում, որ «շեֆը» հավաներ։ Նշենք, որ ԱԺ լրատվության վարչությունն իշխանափոխությունից հետո պետ չունի, նման մտադրություն էլ կարծես չկա՝ համալրելու․ թափուր պաշտոնների հայտարարությունների մեջ բացակայում է նման հայտարարություն»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում