Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ նրա եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը:

Ավելի ուշ եղավ նաեւ ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որեւէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, այլ վերջինս բավականին անսպասելի կերպով եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել եւ այն ներկայացրել ղեկավարներին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս