Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթը», որտեղ Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչատրյանը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն են զբաղեցրել եւ նվաճել ոսկե մեդալ:
Հավելենք նաեւ, որ Արթուր Դավթյանը բազկամարտում նույնպես ոսկե մեդալակիր է դարձել:
Այս ամենի մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: