Վարագավանի պահածոների գործարանը պարապուրդի է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի Վարագավանի պահածոների գործարանը ներկայումս պարապուրդի է մատնված: Գարնան ուտելի մշակաբույսերը պահածոյացնելու ժամկետն արդեն անցել է, գործարանը աշխատեցնելու համար մոտ կես միլիոն դոլար վարկային ռեսուրսների կարիք կա: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց, թե մարզպետարանը ինչ է անում այդ գործարանին աջակցելու, այն վերագործարկելու համար:

Նա ասաց, որ նախկինում «Մագա» ձեռնարկությունը նոր անուն ունի` «Վարագա», գործարանի բաժնետերերն անփոփոխ են, Տավուշի մարզպետարանի աշխատակիցը մշտապես կապ է պահպանում գործարանի սեփականատիրոջ հետ` այդ ընկերությանը վարկային աջակցության, ներդրումներ ապահովելու հարցերը լուծելու համար: Առաջիկայում ինքը Մոսկվա է մեկնելու, որի ընթացքում հանդիպելու է գործարանի սեփականատիրոջ հետ: Չնայած, նկատենք, որ, ըստ մեր հավաստի լուրերի, գործարարն արդեն շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է հայրենի գյուղում` Վարագավանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս