Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։
Համաժողովը մեկնարկել է այսօր: Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: