ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկեք, Ձեր հարսանիքը կազմակերպենք Սյունիքում. սյունեցին` վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։ Համաժողովը մեկնարկել է այսօր: Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Վարչապետը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջայց է կատարում` ծանոթանալու ներկայացված ապրանքատեսականուն, համտեսում են տարբեր ուտեստներ:

Սյունեցիներից մեկը հարց ուղղեց վարչապետին. «Պարոն վարչապետ, գիտեմ, որ դուք հարսանիք չեք արել, եկեք կազմակերպենք»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

 




Լրահոս