Երկվորյակներին օրը դրդում է հավելյալ ծախսերի. մայիսի 28-ի աստղագուշerkv

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերի համար կարևոր է տնային իրադրությունը, այդ թվում` տանը տիրող հոգեբանական մթնոլորտը: Օրը տրամադրում է մտերիմների նկատմամբ հոգատարության դրսևորման, սակայն,եթե բոլոր հարցերում լեզու չեք գտնում, հնարավոր են գրգռվածության րոպեներ, ճաշակների անհամապատասխանություն: Օրը բարենպաստ է տան բարեկարգման, տիրույթների ընդլայնման աշխատանքների համար: Բացառված չէ, որ հյուրեր ունենաք:

Ցուլ

Ցուլերն այսօր հետաքրքրված են մտերիմների հետ շփման մեջ, սակայն չեն հրաժարվի զրուցել նաև պատահական ուղեկիցների հետ: Հիմնական շփումը կարող է լինել հարևանների հետ: Լավ կլինի ի սրտե զրույցներ վարել, կիսվել նորություններով, քննարկել ներքին ընտանեկան գործերը և տնտեսության, բնակարանի, սեփականության, խոհարարության, ստեղծագործության հետ կապված զանազան հարցեր:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը դրդում է հավելյալ ծախսերի: Ծախսերի կարող են մղել անսպասելի եկամուտները, բացահայտումները, բոնուսները: Հնարավոր են չնախատեսված ծախսեր սննդի, տնտեսության, ծառայությունների դիմաց վճարման համար: Բացառված չէ փողերը ցուցադրաբար ծախսելու հակում, հատկապես, եթե ձգտում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել: Ծախսեր կարող են պահանջել զվարճանքները: Ծնողները կցանկանան երես տալ երեխաներին:

Խեցգետին

Խեցգետինների պահանջներն այսօր բարձր են, սակայն կարող են արտահայտվել տարբեր ձևերով: Շատերը հոգատարության, ուշադրության, իրենց նկատմամբ սիրո դրսևորման, ինքնազգացողության և ինքնագնահատականի լավացման կարիք կզգան: Տիպիկ Խեցգետիններին հատուկ կլինի սենտիմենտալությունը, հյուրընկալությունը: Բացառված չէ ավելորդ զգացմունքայնությունը, նեղացկոտությունը, շատախոսությունը:

Առյուծ

Առյուծներն այսօր ընտանեկան մթնոլորտի, ինչ-ինչ կենցաղային կամ զգացմունքային ապաստանի կարիք կզգան: Օրը հարմար է բնության գրկում խնջույքի, մտերիմ ազգականների և հին ընկերների հետ շփման, ընտանեկան իրադրության, բիզնեսի ներքին կողմի, միջանձնային հարաբերությունների նրբությունների քննարկման համար: Կարող են հետաքրքրություն առաջացնել հոգեբանական նրբությունները:

Կույս

Կույսերի համար լավ կլինի օրն անցկացնել ընկերական միջավայրում: Օրը թույլ է տալիս անսպասելի հաճույք ստանալ անսովոր միջոցառումից, օրինակ` բազմամարդ հանդիպումից, եթե բնույթով ներամփոփ եք: Օրվա մթնոլորտը կարող է ավելացնել լավատեսությունը, ոգեշնչել արկածախնդրության, ապագայի հեռանկար բացել: Կարելի է ուղղել սխալը, վերացնել թերությունը, փոխհատուցել նյութական կամ բարոյական վնասը:

Կշեռք

Կշեռքների համար այսօր կարևոր է ընտանեկան օջախը կամ այլ տիրույթ, որի սահմաններում իրենց տեր են զգում: Շատերը մեծահոգություն կդրսևորեն, նվիրվածություն ընտանիքին, ընկերախմբին, գործին կամ գաղափարին: Հարմար պահ է մտերիմների աչքին ձեր հեղինակության բարձրացման համար: Միևնույն ժամանակ, չարժե հավակնել բացառիկության, ավելի լավ է ընդունել հեղինակավոր անձանց ազդեցությունը:

Կարիճ

Կարիճներին օրը լավատեսություն է ներշնչում, ստիպում է ձգտել ավելիին: Նույնիսկ եթե ձեր իրական հնարավորություններն այս պահին սահմանափակ են, հոգում կսպասեք ապագա ազատությանը և հաջողությանը: Նյութական շարժառիթները տեղը կզիջեն հոգևորներին: Հիանալի օր է, եթե հուսալքվել եք, տհաճ պահ եք ապրում: Օտար տարածքում գտնվող Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս հարգալից վերաբերվել տեղի օրենքներին և ավանդույթներին:

Աղեղնավոր

Աղեղնավորները մինչ երեկո կարող են բարձր տրամադրության մեջ գտնվել: Եթե ուշադրության պակաս և զգացմունքային քաղց եք ապրում, պակասն այսօր կարող է հաջողությամբ լրացվել: Օրը տրամադրում է բարեկամական և ընկերական կապերի բացահայտ ցուցադրման: Կարող են վերանալ ներքին և արտաքին սահմանափակումները, որոնք զսպում են ձեր իսկական զգացմունքային խառնվածքը: Հնարավոր է ինչ-որ մեկին խնամելու ձգտում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում սևեռվել իրենց կամ իրենց նեղ նպատակների վրա, քանզի իրավիճակը տրամադրում է բացության: Եթե վստահությունը փոխադարձ է, կարելի է շատ բան իմանալ ուրիշների մասին և բացահատել ձեր իրական դեմքը, կիսվել իսկական ապրումներով: Հաջող օր է ռոմանտիկ հանդիպման, շահագրգիռ երկխոսության, ինչպես նաև ավելի մասշտաբային միջոցառումների մասնակցելու համար:

Ջրհոս

Ջրհոսներին կարևոր է կառավարել իրենց զգացմունքայնությունը, տպավորվողականությունը, քանզի ոչ բոլոր հանգամանքներում այս որակները դրական կլինեն: Ավելի լավ է զերծ մնալ պոտենցիալ վնասակար ավելորդություններից: Անցանկալի է տարվել ծանր, յուղոտ կերակուրներով, թունդ ալկոհոլով, ուժգին ներգործության դեղամիջոցներով: Արժե զգույշ լինել նոր կերակրատեսակներ և խմիչքներ համտեսելիս:

Ձկներ

Ձկներն այսօր կարող են ծայրահեղությունների մեջ ընկնել: Հուզումները հիմնականում հաճելի, դրական կլինեն: Բացառված չեն ռոմանտիկ արկածները, շահեկան ծանոթությունները, ստեղծագործական թռիչքները: Օրը թույլ է տալիս պարգևատրել ձեզ հարկադրված զրկանքների, փորձությունների, սթրեսների համար: Շատերը կձգտեն կրկնակի ծավալով փոխհատուցում ստանալ, ռիսկի դիմել, ապրել հնարավորությունների սահմանագծին:




Լրահոս