«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել: Պատգամավորը դրանք անլուրջ էր որակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոշյանի հետ` պարզելու, թե ինչից է այդքան մտահոգվել.
«Ռեալ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում, որովհետեւ տեսնում ենք ժողովրդի աջակցությունը, որը կա: Բայց որ կան մարդիկ, ովքեր մտածում են` հնարավոր է ինչ-որ մի բան անել, որ ինչ-որ մի բան լինի, էդ մարդիկ կան միանշանակ: Ուղղակի իմ ասածը նա էր, որ մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ եք, ինչով եք զբաղվում. դա պարապ զբաղմունք է, շատ ավելի կարեւոր ու հետաքրքիր գործեր կան, որ կարելի է դրանցով զբաղվել: Քաղաքական գեներալների եմ ի նկատի ունեցել»,- մեկնաբանեց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում