ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարուհի Նախշքարյանը` դատավորներին վախկոտ անվանելու մասին. թեժ նիստի հետեւանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիս 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռները փակելու, դատավորներին վեթթինգի ենթարկելու հայտարարությունից հետո դատական համակարգում փոթորիկ սկսվեց:

Դատավորները, իրավիճակից մտահոգված, դատավորների ընդհանուր ժողով հրավիրեցին: Այն անցկացվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում: Եւ երեկ այնտեղ մթնոլորտը թեժ էր. ընդհանուր ժողովին (որն, ի դեպ, անցկացվեց դռնփակ) մասնակցելու համար դատարան էին եկել նաեւ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված դատավորներ Դավիթ Բալայանը, Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը: Հարցազրույցներում դատավորներից ոմանք խնդիր չէինտեսնումվեթթինգի ենթարկվելու մեջ, իսկ, ահա, ոմանք այն համարում էր նսեմացուցիչ գործընթաց: Տեղեկացնենք, որ Դատավորների միության ժողովը բավականին երկար տեւեց` մոտ 6 ժամ. մեկնարկեց 16:30-ին ու ավարտվեց 22:40-ին:

Ինչեւէ,«Ժողովուրդ» օրաթերթին դատավորների փակ նիստումտեղի ունեցած քննարկումից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, դատավոր Զարուհի Նախշքարյանը իր գործընկերներին ասել է` բոլորդ վախկոտներ եք:Ավելին`նիստի ընթացքում խոսվել է Բարձրագույն դատական խորհրդի հետագա ճակատագրի մասին, ներկաներից շատերը քննադատել են ԲԴԽ-ի գործունեությունը:Ավելին` փակ նիստի ընթացքում խոսվել է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի հակամարտության մասին: Ի դեպ, փակ նիստի ժամանակ նույնիսկ հնչել են քաղաքական հայտարարություններ, որոնք դատավորներից շատերի դժգոհությունն են հարուցել:

Ինչեւէ,«Ժողովուրդ» օրաթերթը նիստի ավարտից հետո փորձեց անձամբ դատավոր Զարուհի Նախշքարյանից ճշտել, թե արդյոք նա իր գործընկերներին ասել է վախկոտներ, սակայն դատավորը հրաժարվեց մեկնաբանել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորները ամեն ինչ արել են, որ մայիսի 20-ին իրադարձությունները դատապարտող հայտարարություն տարածվի, բայց դատավորների մեծամասնությունը զուսպ է եղել եւկողմ, որ չանդրադառնան այդ հարցին առհասարակ:

Ուստի այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվել: Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ դատավորների ժողովն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյոք նույն գնահատականը կհնչեցներ, եթե հրաժարական չտար ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մեզ չպատասխանեցին` նշելով, որ դա մասնավոր բնույթի հարց է:

Ք.Մանուկյան




Լրահոս