ԴԱՀԿ նախկին պետի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, նրա կարգավիճակը մնում է նույնը։ Այս մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։
«Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: