Նախկին դատախազի դուստրը նկատողություն է արել դատավորին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին դատավորները արտահերթ ժողով էին հրավիրել, որտեղ տարբեր հարցեր էին հնչել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ դատավորներից Զարուհի Նախշքարյանը ամբիոնից դատավորներին վախկոտ էր անվանել եւ դեռ ավելին, խոսել էր ՍԴ եւ Վճռաբեկի միջեւ առկա տարաձայնության մասին: «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ են հայտնի դարձել ժողովից: Մասնավորապես, դատավոր Նախշքարյանի ելույթին արձագանքել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեոսյանը նշելով, թե ինչու է քաղաքացիական գործերով դատավորը միջամտում քրեական գործերի ընթացքին, երբ անգամ քրեական մասնագիտացում չունի:

Ասել է, թե նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը Զարուհի Նախշքարյանին հասկացրել է, որ մի խառնվեք քրեական գործերի ընթացքին, դուք քաղաքացիական գործեր եք քննում, զբաղվեք քաղաքացիական գործերով: Ավելին, քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը անդրադարձել է նաեւ դատավորներին վախկոտ անվանելու հայտարարությանը եւ նշել, որ չի կարելի նման բան ասել ընդգծելով, եթե դատավոր ենք աշխատում, ապա արդեն իսկ դրանով ամեն ինչ ասված է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս