Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է. Սամվել Բաբայանի համակիրների գործը բացահայտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ։

«Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ, բոլոր մանրամասները հայտնի կդառնան», – նշեց Արթուր Վանեցյանը։




Լրահոս