Ընկերությունները Կառավարության հետ համաձայնության են եկել. Հյուսիս-Հարավ ճանապարհը չի փակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը երեկ փակել էին շինարարական ընկերությունները։ Փակման պատճառն այն էր, որ կատարած աշխատանքի համար մի քանի ամիս գումարներ չեն վճարվել։
Քիչ առաջ շինարարական ընկերությունների ղեկավարները հանդիպել են փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի զեկավար Վահագն Սիսեռյանի հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունների ղեկավարները կարողացել են համաձայնության գալ կառավարության հետ:

«Պարոն Սիսեռյանի հետ հանդիպեցինք, մենք մեր առաջակները ներկայացրինք, իրենք իրենց առաջարկները ներկայացրին: Ասացին, որ ինտենսիվ աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ: Մեզնից 1 ամիս ու կես ժամանակ խնդրեցին, պայմանավորվեցինք այդքան ժամանակ ոչինչ չնախաձեռնել: Մանրասներին չեմ կարող անդրադառնալ: Մեր առաջարկը նույնն էր, որ հետպահումներից մեզ վճարեն: Ասացին, որ դա էլ կքքնարկվի եւ ինչ-որ լուծում կգտնեն»,- ArmLur.am -ի հետ զրույցում ասաց 19 հիմնարկներից մեկի հիմանդիր Գուրգեն Հովհաննիսյանը:




Լրահոս