Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եզրափակիչ ելույթին ևս մեկ անգամ շեշտեց, որ ԿԲ-ի դերակատարությունը երկրի տնտեսության զարգացման, մակրոտնտեսական կայունության գործընթացում առնչվում է գների կայունության և ֆինանսական կայունության ապահովմանը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։
Ջավադյանը նշեց, որ ըստ այդմ էլ ԿԲ-ն դրանք ապահովել է պատշաճ կերպով․ «Գնաճային սպասումները խարսխված են, ֆինանսական համակարգի ռիսկերը առավելագույնս կառավարելի են»։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա Ջավադյանը նշեց, որ հնարավոր չէ տնտեսական աճ, ռեֆորմներ, առանց ցածր գնաճային միջավայրի, ու դա բավական լուրջ գործառույթ է։
«ԿԲ-ն պատասխանատու չէ տնտեսական աճի համար, պատասխանատու է միջավայրը ստեղծելու համար, և դրա կարևորագույն գրավականը ցածր գնաճային միջավայրն է։ Առանձին ապրանքատեսակներով հնարավոր են որոշակի գների շարժեր, բայց դա ամբողջական ինդեքս է, և դրա հաշվարկելու մեթոդաբանությունն աշխարհում ընդունված մեթոդաբանություն է»,- ասաց նա։
Ավելի մանրամասն` տեսանյութում: