Մարտի 1-ի դեպքերին Զաքար Հովհաննիսյանին սպանած ոստիկանը հարցաքննվել է որդու մահվան օրը. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ տեղեկացրել է, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նրան ձերբակալել են մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հիման վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Պետրոսյանն այս գործով անցած տարի է հրավիրվել ՀՔԾ հարցաքննության, եւ իրավապահները կոնկրետ նրան հարցեր են ուղղել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագով՝ պարկուճները փոփոխելու գործով: Ըստ մեր տեղեկությունների` ՀՔԾ-ն Գեղամ Պետրոսյանին հարցաքննության է հրավիրել այն ժամանակ, երբ Պետրոսյանի ընտանիքում ողբերգություն է եղել. Պետրոսյանի որդին ավտոտնակում մեքենայի մեջ խեղդվել էր, ու Պետրոսյանը շատ ծանր է տարել որդու կորուստը` գտնվելով սթրեսային վիճակում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս