«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանություններն արգելում են գործող համայնքապետերին առաջադրվել: Նրանց կանչում են մարզպետարաններ եւ մարզպետի կամ փոխմարզպետի մակարդակով հայտնում, որ եթե որոշեն առաջադրել իրենց թեկնածությունը, ապա խնդիր կունենան իշխանության հետ: Համայնքապետերն էլ հնազանդորեն ենթարկվում են վերեւից իջեցված հրահանգին, որովհետեւ ոչ մեկը չի ուզում խնդիր ունենալ:
Նոր իշխանությունը չի վստահում ՀՀԿ-ական համայնքապետերին ու դպրոցի տնօրեններին, եւ նրանց փոխարինելով յուրայիններով՝ ուզում է իր համար տեղերում հենարան ստեղծել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: