Գնացել էի Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու և նվերը փոխանցելու. Դավիթ Տոնոյանի խորհրդականը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օրերստեղեկացրել էր, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եղել է հարկային ծառայության ղեկավար,այժմ լինելովՀՀ ՊՆ խորհրդական, ներկա է գտնվել Ռոբերտ Քոչարյանի եւ իր աջակիցների հանդիպմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պաշտպանության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Վահրամ Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, Դուք ներկա էիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Սատարո՞ւմ եք նրան:

-Ես աշխատել եմ ե՛ւ նախագահի վերահսկողության ղեկավար, ե՛ւ հարկայինի ղեկավար, մշակույթի, սպորտի փոխնախարար` երիտասարդության հարցերով, այժմ` պաշտպանության նախարարի խորհրդական: Ես ինքս, լինելով այդ կառույցներում եւ գիտակցելով, որ նախարարը` Դավիթ Տոնոյանը, իմ ընկերն է, մեծ հարգանք ունեմիր հանդեպ. պատճառներից մեկը դա է, որ ես մնացել եմ ՊՆ-ում: Գիտակցում եմ, որՊաշտպանության նախարարությունը ապաքաղաքական կառույց է, եւ կարծում եմ` դա բոլորի համար է հասկանալի, եւ ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Ես իմ պարտականությունները պրոֆեսիոնալ կատարում եմ, ես նաեւ ղեկավարում էի ֆինանսատնտեսական հանձնաժողովը ՊՆ-ում, եւ ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ քաղաքական коньюнктура-ն` ինչըկարելիէ,ինչըչիկարելի,բայցդաչինշանակում,որմարդկայինհարաբերություններըվերացածենամբողջովին:

Իմ ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, մենքամեն առիթով շնորհավորում ենք միմյանց: Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրանց հանձնելու: Իսկ հիմա նվերի մասին,որը գաղտնիք չէ: 2019 թվականի հունվարին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրահանգով եղել եմ այնտեղ: Նրա հետմտերմությունը շարունակվում է 18 տարի: Նա եղել է ՌԴ նախագահի վերհսկողական ծառայության պետի պաշտոնում: Լինելով կոլեգաներ` մերմտերմությունը շարունակվում է մինչեւ այսօր: Երբ նա 2002-2003 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար, քաղաքի տոնի`300 ամյակի կապակցությամբ ուղեկցում էր Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին: Լինելով մտերիմ` խնդրել է,որ ես իրկողմից անձամբ փոխանցեմ զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ,բայց դա այնտեղ ինձ չհաջողվեց: Չեմ ուզում, որ այդ ամենը քաղաքական շահարկման առարկա դառնա:

-Երբ որոշում կայացրիք գնալ այդ հավաքին, մտավախություն չունեի՞ք, որ նման աղմուկ կբարձրանա:

-Ես չեմ պատկերացրել, որ նման աղմուկ կլինի: Տասը տարվա մեջ ինձ որեւէ մեկը չիտեսել, որ ես հայտարարություն անեմ, որ ասեմ` ես տվյալ կուսակցության անդամ եմ, ես նրան եմ աջակցում: Ես միշտ աշխատել եմ ինձ միշտ ապաքաղաքական, ապակուսակցական պահել: Ես իրեն ազնվորեն զանգել, ասել եմ, որ չեմ կարողացել տալ: Բայց ես չէի կարող նրան մերժել: Քանի դեռ դու բանակում ես, դու պարտավոր էիր վերադասին տեղյակ պահել, որ նման բան կա: Ես այդ ժամանակ նույնիսկ խորը չեմ գիտակցել:

-Այդ միջադեպից հետոխոսե՞լ եք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս նա արձագանքեց կատարվածին:

-Պարոն Տոնոյանի հետխոսել եմ: Իրար հետկիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք, բայց քանի որհետո շարունակություն է եղել, մենքմերթիմով` բանակի թիմով, որոշեցինք, որպետք է պարզաբանում մտցնենք այս հարցում: Խոսակցություն եղավ, թե ինչուչեմ պատասխանել զանգերին, ես էլ ասացի, որ դիտավորություն չի եղել, իմ անձնական խնդիրներն են պատճառ եղել, որչեմ նկատել զանգերը: Ես էլ ներկայացրի, որ ես որեւիցե մեկից, որեւիցե բանից չեմ խուսափում, որոշումըձերն է, ես պարտավոր եմ ճիշտը ասելու:

-Տեղի ունեցածը խնդիրներ ստեղծե՞ց Ձեզ համար Պաշտպանության նախարարությունում:

-Չեմ կարծում, որ խնդիրներ առաջացան: Ուղղակի պարզաբանման հետ կապված հարցեր են: Իմ մոտեցումը հետեւյալն է. եթե դու ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, ապա դու նախ եւ առաջ պարտավոր ես համակարգից դուրս գալ: Ամփոփելով այս ամենը` ասեմ`ես գիտակցում եմ, որ բանակը ապաքաղաքական կառույց է: Ես ինքսչեմ եղել որեւէ կուսակցության անդամ, չեմէլ պատրաստվում: Ես նախարարի խորհրդական եմ հասարակական կարգով, այսինքն` աշխատավարձչեմ ստանում, ես պատրաստ եմ բանակում նույնիսկ դռնապահ աշխատելու, եւ իմ խնդրանքն է,որ սա քաղաքական շահարկման թեմա չդառնա:

Ես պարտավոր եմ ասել այն, ինչ կա: Ես նախկին ղեկավարների ծնունդներն էլ եմ շնորհավորում, ես նոր տարին էլ եմ շնորհավորում: Դրանք մարդկային սովորական հարաբերություններ են, եւ ամեն մեկը այդ առումով պարտավոր է իրեն բարոյական պահելու, իսկինչ վերաբերում է այս դրվագներին, արդեն ամեն բան պարզաբանեցի:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս