ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ե՞րբ է լինելու պատեհ պահը վիզաների ազատականացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խորհրդարանում շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ ընթանում է Եվրոպական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյեւջետայի հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին ներկա է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Քննարկման սկզբում ներածական խոսքով հանդես եկավ նախարարը, ապա հնարավորություն ունեցավ պատասխանել նաեւ պատգամավորների հարցերին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ 2018 թվականի ընթացքում ԵՄ անդամ երկրների հարաբերությունների հետ խորացումը մեր առաջնահերթություններից է եղել։

Պատեհ պահը երբ է լինելու վիզաների ազատականացման համար։ Եվ ինչ արդյունքներ կան ծրագրերի առումով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե երբ է լինելու պատեհ պահը վիզաների ազատականացման հարցի կետ կապված, եւ ինչ արդյունքներ կան ՀՀ-ԵՄ ծրագրերի կատարման առումով։ Մնացականյանը նշեց, թե չի կարող մանրամասներ ներկայացնել, քանի որ այդ հարցերով զբաղվում է միջգերատեսչական հանձնաժողովը եւ հարցերի համար պետք է դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

«Պատեհ մեր դեպքում նշանակում է՝ այսօր, իրենց դեպքում` նշանակում է այն դեպքում, երբ կկարողանանք համոզել, որ այդ գործընթացը պետք է սկսել։ Մեր գլխավոր առաքելություններից մեկն է դա», – նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս