Մանվել Գրիգորյանը դուրս եկավ կոմայից. որտեղ է նա այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ArmLur.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը կոմայից դուրս է եկել, այս պահին բուժում է ստանում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ՝ ժամը 24.00-ին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրանք շտապօգնության մեքենայով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են քաղաքացիական «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

ArmLur.am-ի հարցին` նախկինում եղած փորձերը Հաց բերողի, Վահան Շիրխանյանի, Սամվել Մայրապետյանի հետ կապված, կարո՞ղ են կանատեսել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և կալանքի տակ գտնվելու անհամապատասխանատության հնարավոր հետևանքները, պաշտպանը պատասխանեց. «Սա ամենադաժան դեպքն ա»:

Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ` քրեադատավարաան ընթակցակարգով իրենք ամեն բան անում են` խափանման միջոցը փոխելու հարցով: Ի դեպ, պաշտպանական կողմը դիմել է նաև ՄԻԵԴ:

Քնար Մանուկյան




Լրահոս