Հունիսի 4-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 09.50-ից 20.20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն ապակին կոտրելով` «Սիրահարների այգու» դիմացի մայթին կայանված իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «HP Ultra Book» տեսակի համակարգիչը և 1 շիշ կոնյակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 18.05-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Ներքին Չարբախի 6-րդ փողոցից բերման է ենթարկվել 40-ամյա տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Խոսքը ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայի մասին է: