Ընթանում է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովների միացյալ նիստը։ Այս պահին 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրան բազմաթիվ պատգամավորներ հարց ուղղեցին, եւ դրանց մեծ մասը վերաբերում էր ատելության խոսքի առկայությանը, իր կաշկանդվածությանը նոր իշխանությունների հետ հարաբերություններում և այլ հարցեր։
Թաթոյանը նշեց, թե ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները տարբեր են, տարվում են իրազեկման լայնածավալ աշխատանքներ եւ չհերքեց, որ սոցիալական ցանցերում իսկապես այդ անհանդուրժողականության մթնոլորտը կա, որը սակայն չպետք է լինի։
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե լրատվամիջոցները հնարավորինս կոռեկտ են, եւ խնդիրն ավելի շատ սոցիալական ցանցերում են առկա եւ պետք է քարոզը օրենսդրորեն արգելվի, սակայն ավելի նուրբ։
«Պետք է գտնենք այն նուրբ սահմանագիծը, որպեսզի չվտանգենք խոսքի ազատությունը։ Ելքը, ճանապարհը որն է, բռնությունից տենդենցը փոխանցում է իրականություն։ Մենք կարող ենք չկանգնեցնել փողոցում հաշվեհարդար տեսնելու պրակտիկան․ հիմա այն տեղափոխվել է իրական կյանք», – նկատեց Զոհրաբյանը։
Պատգամավոր Միքայել Մելքումյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում նոր իշխանությունների հետ աշխատանքում և կան արդյոք դժվարություններ, թե ոչ։ Ի պատասխան Թաթոյանը նշեց, թե իր աշխատանքը կատարում է արժանապատվորեն և իր ընտրվելու օրվանից որեւէ ճնշման փորձ չի եղել իր հանդեպ։ Սակայն նա խոստովանեց, որ իր հարաբերությունները պետական մարմինների ետ բավական բարդ են եղել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ։