Աշոտ Մելքոնյանը՝ սև ցուցակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։

Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլեւ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Ասել են՝ նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։

Չնայած ակադեմիկոսն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Վրաստանում։ Խմբի անդամները կապվել են Վրաստանում ՀՀ դեսպանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։ 2 ժամ հետո թույլ են տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում բարեկամների տանը։

Հիշեցնենք, Մելքոնյանը ծնունդով Ջավախքից է։ Նրան, փաստորեն, սեւ ցուցակում են ընդգրկել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս