«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել Ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը: Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Դեռ ուշ գիշերվա դրությամբ դատարանը չէր հրապարակել որոշումը: Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: