«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հաշվեքննիչ պալատը «Ջրառ» ՓԲԸ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր է պարզել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2013 թվականին 500 հազար եվրո արժեքով ձեռքբերված չափիչ սարքերը սահմանված վայրերում անհասկանալի պատճառներով տեղադրված չեն եղել: Պարզվում է` «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության` չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին վարձակալությամբ է տրվել Վերնաշենի պոմպակայանը` ամսական 220 հազար դրամով: Բայց ընկերությունն իրեն տրված պոմպակայանը գրավադրել է` ստանալով համապատասխան վարկային գիծ: Պարզվում է, որ «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերությանը Հեր-հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 20 հազար դրամով, ձկնաբուծության նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը Հենրիկ Աբրահամյանն է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: