ՀՔԾ-ն կլուծարվի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ընթանում ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է` ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է:

Ավելին` իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլեւս ղեկավար չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, եւ հորդորեցին տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս