ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Համաձայնեք, որ բավականին հաճելի ու զվարճալի լուսանկար է ստացվել. «Hammer» մանկիշի ավտոմեքենան հայտնվել է «Վազ 24»-ի վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե Ա/Ձ-ն ունի գույք, որի համար ավելի քան 10 տարի չի կատարել հարկային պարտավորություններ, ապա կա՞ վաղեմության ժամկետ` կապված գույքահարկի հետ:

Գուրգեն Մնացականյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ըստ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Նշենք, որ ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք վերցնելու համար ո՞ւր պետք է դիմել: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է տրամադրվում այդ փաստաթուղթը:

Նելլի Գրիգորյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
– Տեղեկանքը տրվում է վերը նշված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել` Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց, մինչեւ մեկ օր:
– Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
– Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հյուպատոսական հիմնարկը, նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:




Լրահոս