ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱԺ-ի դիմաց

Երեկ Վարդգես Գասպարին բողոքի լուռ ակցիա էր իրականացնում ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ: Նա պառկած էր գետնին՝ «Մի՛ խաբեք մեզ եւ ձեզ» գրությամբ թուղթը ձեռքին: Ըստ Վ. Գասպարիի՝ այսօր կալանավորները կտտանքների են ենթարկվում, եւ նա իր այս քայլով ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այդ խնդրին: Նշենք, որ ավելի ուշ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ խոստացել է բարձրաձայնել խնդիրը:

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք: Կոնկրետ ովքե՞ր կարող են դիմել:

Եպրաքսիա Մակարյան (51 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մակարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մասնակի կենuաթոշակ ստանալու իրավունք ունեն.
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունենալու դեպքում,
2) թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները՝ 50 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունենալու դեպքում: Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

ՀԱՐՑ. Չկատարված հարկային պարտավորության վճարման համար հարկային մարմնի կողմից հարկ վճարողի բոլո՞ր բանկային հաշիվների վրա է արգելանք դրվում, թե՞ միայն այն հաշվի վրա, որի գումարը ապահովում է պարտավորության չափը:

Հայկուհի Լալայան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկն իրավունք ունի, հարկ վճարողի հանձնարարության հիման վրա, տրամադրելու տեղեկատվություն` տվյալ բանկում վարվող, հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:
Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող, տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է իրազեկվելուց առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքից հանել իր մոտ վարվող, հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները:




Լրահոս