Ինչպես հայտնի է՝ Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են։ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ`ընդհանուր առմամբ հանգիստ է իրավիճակը, սակայն ավելի շատ ագրեսիվ են տրամադրված ոստիկանները։
Նախ նշենք, որ շատ են ոստիկանները, ովքեր ծառայություն են իրականացնում։ Քիչ առաջ երբ լրագրողները գտնվում էին ընտրատեղամասի դիմաց և նստած էին մայթեզրին, ոստիկանության փոխգնդապետ, Գառնիի բաժանմունքի պետ Գիզիրյանը մոտեցավ նրանց ՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի «բորդյուրներին» նստել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: