Աբովյանի ընտրատեղամասում մասնակցությունը պասիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան քաղաքում այժմ ընթանում են քաղաքապետի ընտրությունները։ Թիվ 29/10 ընտրատեղամասի նախագահի խոսքով` իրենց ընտրատեղամասում մասնակցությունը բավականին պասիվ է։

Ընտրատեղամասը ունի 1569 ընտրող: 11:40 դրությամբ ընտրությանը մասնակցել է 194 ընտրող։ Ընտրատարածքի բակում կուտակումներ չկան։ Ընտրություններն ընթանում են բնականոն։

Լուսինե Մինասյան
Աբովյան




Լրահոս