29/23 ընտրատեղամասում առաջատարը գործող քաղաքապետն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։ Ինչպես հայտնի է՝ 5 թեկնածու է առկա և հիմնական պայքարը գնում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև։

Թեկնածուներն են՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան։

29/23 ընտրատեղամասում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվեց:

Վահագն Գևորգյան՝ 301 քվե,

ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը՝  265 քվե,

Սասուն Գրիգորյանը՝ 39 քվե,

Արթուր Ղազարյանը՝1 քվե

Մանուկ Մկրտչյանը՝ 20 քվե:

29/03 տեղամաս

Գրիգոր Գուլյան-378 ձայն,

Վահագն Գևորգյան-360 ձայն։




Լրահոս