Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում անցկացվում է առաջին դասընթացների փուլը:

Ծրագրին դիմել էին Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 365 աշակերտներ՝ 13-17 տարեկան, որոնցից ընտրվել էին 110-ը:

Մայիսի 16-20-ը ծրագրի պատասխանատուները` փորձագետ և դասընթացավար Նարինե Զաքյանի հետ եղան գործընկեր մարզերումև անցկացրին առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր աշակերտները:

Դասընթացի արդյունքում մասնակից երեխաները պատկերացում են կազմել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների(ՏՀՏ) մասին և արդեն կարողանում են ընտրել ու գործածելտարբեր տեսակի թվային միջոցներ, ինչպես նաև արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, պատկերացնում են ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և գիտակցում են դրանց առավելությունները:

«21-րդ դարում չափազանց կարևոր են թվային տարբեր գործիքներից օգտագործելու հմտությունները, և մենք ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բնակվող երեխաները հնարավորություն են ստանում օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից և դրանց առավելություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այնհասանելի դարձնել բոլոր դպրոցներում:




Լրահոս