ՔՊ տուսովկան ռեստորանից է հետևել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների արդյունքներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբովյանում կիրակի երեկոյան իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. ԲՀԿ-ի հովանավորյալ Վահագն Գեւորգյանի շտաբի դիմաց գտնվող «Տարոն» ռեստորանում հանգրվանած ՔՊ ողջ տուսովկան` պատգամավորներից մինչեւ Երեւանի թաղապետեր` Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, սպասել են արդյունքներին։

Առաջին 2 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո ռեստորանից ուրախության ճիչեր են լսվել՝ ՔՊ-ական թեկնածուն 160 ձայնով առաջ է եղել։ Արդյունքների ամփոփվելուն զուգընթաց` ուրախության ճիչերը տեղափոխվել են դիմացի մայթ` Գեւորգյանի ֆաներն են սկսել հրճվել, իսկ ՔՊ-ականները նստել են մեքենաները եւ հեռացել: Ի դեպ, ԲՀԿ-ն 2 շտաբ է ձեւավորել․ մեկը համակարգել է Վահագն Գեւորգյանը, մյուսը` ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն):

Աբովյանը ողողած ԲՀԿ-ական պատգամավորներն «աշխատել» են գործընկերոջ շտաբում: Հաղթանակը հայտարարելուց հետո` գիշերվա ժամը 12-ին Գեւորգյանն այցելել է Առինջ` Գագիկ Ծառուկյանին, որի դեմքը, ըստ ականատեսների, փայլելիս է եղել: Հիմա Ծառուկյա՞նը հաղթեց Նիկոլին, թե՞ Էդոն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Վահագը հաղթեց Ռոմանոսին՝ համեստ, չկոռումպացված, իր գործն իմացող Վահագը։ Մի մոռացեք, որ նա Նազարյան Վոլոդյայի (նախկին դատախազ) շկոլայի մարդ է, այնպես որ` նորմալ է»,- ասաց ԲՀԿ-ականը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս