Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. հերթը ոչ թե փաստաթղթերինն է, այլ գործողություններինը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է, այն նախատեսված էր 2015-2018 թվականների համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:

Ի դեպ, նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի պակաս չի եղել, բայց նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան աներեւակայելի չափերի էր հասել, եւ այս ամենը բացահայտվեց թավշյա հեղափոխությունից հետո: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե փաստաթղթեր են անհրաժեշտ, այլ իշխանությունների քաղաքական կամքը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս