Ինչու Արթուր Դավթյանը չէր եկել Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ դեռ ավելին` գրել էինք, որ իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Սակայն նկատենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէր եկել ԱԺ ներկայացնելու իր ղեկավարած կառույցին 2018թ. պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսերի կատարողականը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու Արթուր Դավթյանը անձամբ չէր եկել Ազգային ժողով:

Ի պատասխան` վերջինս ասաց. «ՀՀ գլխավոր դատախազը նոր է ԱԺ-ում համապարփակ ներկայացրել ՀՀ դատախազության 2018թ. գործունեության հաղորդումը: Հիմա ԱԺ-ում քննարկվում է 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որի շրջանակում ՀՀ դատախազության ֆիանանսաբյուջետային գործունեության կատարողականը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարը, ով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, հանդիսանում է բյուջետային ծախսերի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնողը»:

Ասել է թե` օրենքը առաջ քաշելով` Արթուր Դավթյանը խուսափեց ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը:




Լրահոս