Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են և թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի հետ: Ըստ նրա` երիտասարդ տղայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է նյարդավիրաբուժական բաժանմունքում.
« Տղային հիվանդանոց են բերել արդեն գիտակից վիճակում, նա անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները»,-ասաց նա:
Լիդա Եղիազարյան