Մեքենայում թմրանյութ է եղել. Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հր.Քոչարի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երկու տղամարդու՝ իրենց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի սրահից խուզարկությամբ հայտնաբերվել է 0.026 գ դեղնականաչավուն զանգված, 2 կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա էին մուգ գույնի հետքեր: Երիտասարդներից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին АrmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Shamshyan.coм-ի հաղորդմամբ՝ բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։

Նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնակաաչավոն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։

Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կ. Քասարյանն ու Դ. Գևորգյանը բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են միշարք փորձաքննություններ։

Ըսատ աղբյուրի՝ Կ. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տարիներ աշխատել է Երևանի քաղաքպետարանի ճարտաապետության և քաղաքաշինության վարչության պետ։

 

 




Լրահոս