Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-18-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 13-18-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.20C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C