Իշխանության ներկայացուցիչները չկարողացան համոզել Սերգեյ Բագրատյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոփոխություններ է առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում եւ առաջարկում է դրանց կազմերում ներգրավել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին: Համանման նախագիծ ներկայացրել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ավելի փոքր լիազորություններ առաջարկելով ընդդիմադիր խմբակցություններին:

Եվ, ահա, երեկ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեին Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Բագրատյանի նախագծերը: Նիստի ընդմիջման ժամանակ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ փոխնախագահ Աննա Կարապետյանը Բագրատյանին փորձում էին համոզել հանել օրակարգից նախագիծը եւ քննարկել միայն Արարատ Միրզոյանինը, սակայն Բագրատյանը համաձայն չէր եւ մինչեւ վերջ պնդում էր, որ իր նախագիծը պետք է անպայման քննարկվի, թեկուզ մերժման հեռանկարով: Արդյունքում որոշում կայացվեց երկու նախագծերն էլ քննարկել երկուշաբթի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս