«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչեւ այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը եւ Արմեն Բեկթաշյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, եւ այս ամենն իրականում խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով` իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթթինգի գործընթացը պետք է իրականացնի կա՛մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա՛մ այլ հանձնաժողով կստեղծեն: Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի` ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան եւ գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում