«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշտում քաղաքական նոր գործընթացների մասին:
Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձեւավորված մթնոլորտի եւ առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհային քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկացնել համաժողովների շարք, նաեւ զանգվածային միջոցառումներ:
ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղափարներ:
Այս տեղեկությունները ճշտելու եւ մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաեւ այս օրերին: «Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայտարարենք այդ մասին», – ասաց Սաղաթելյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում