Հունիսի 16-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1992 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: