Ուրուգվայը ջախջախեց Էկվադորին, Քաթարը միավոր փախցրեց Պարագվայից. Copa America

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացան Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի հերթական հանդիպումները: Անչափ հետաքրքիր ստացվեց B խմբում ընդգրկված Պարագվակշյի եւ Քաթարի դիմակայությունը: Պարագվայցիները խաղի ընթացքում առջեւում էին 2:0 հաշվով, սակայն վերջում Քաթարի հավաքականը կարողացավ 2 գոլ խփել եւ 1 միավոր կորզել մրցակցից:

Պարագվայի կազմում աչքի ընկան Կարդոզոն եւ Գոնսալեսը, իսկ մրցաշարի հյուրերի կազմում հանդիպումը փրկեցին Ալմոեզը եւ Բուալեմը: Այս խմբում առաջատարը վաստակած 3 միավորով Կոլումբիան է, ում էլ հաջորդում են այս երկու հավաքականները: Արգենտինան դեռեւս միավոր չունի: Օրվա կենտրոնական խաղը, սակայն, Ուրուգվայի եւ Էկվադորի միջեւ կայացավ:

Ուրուգվայցիները կարողացան վստահ հաղթանակ տանել` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ:Գոլերի հեղինակ դարձան Լոդեիրոն,Կավանին եւ Սուարեսը,մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Էկվադորի պաշտպան Մինա Մեսան: Այսպիսով, Ուրուգվայը վաստակեց իր առաջին 3 միավորները եւ միանձնյա գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս