«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս նա եղել է «անբռնաբոս, խրոխտ, նպատակային»։ «Ինքը հազարավոր իրավաբանների մեջ այն եզակիներից է, որ կողմնակից է առանց դատական վճռի գույքի բռնագանձման գաղափարախոսությանը, ինչին շատերս մոտ չգնացինք, այդ իսկ պատճառով էլ նրա թեկնածությունը նախընտրվեց։ Օտար մարմին է այդ ինստիտուտը մեր երկրի համար, ինքն այդ օտար իրավաբանության մտքի կրողն է եւ պաշտպանում է այդ փիլիսոփայությունը, չնայած լուրջ պրոբլեմներ է ունենալու համակարգի հետ` ոչ միայն փորձառության, այլեւ նախարարության աշխատանքների ծավալի առումով»,- ասաց իրավաբանական աշխարհի մասնագետներից մեկը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում