ՀՀ Ոստիկանության եւ Վարդգես Գասպարի կռիվն արդեն հասել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Վարդգես Գասպարիի` պահանջելով, որ դատարանը Գասպարիին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսgրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկի:
Բանն այն է, որ մայիս ամսին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստերի ժամանակ, Երեւանի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք դատարանում Վարդգես Գասպարին վիճել էր ոստիկանների հետ, որոնք դատարանի բակում կարգ ու կանոն հաստատելիս են եղել: Մասնավորապես, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի դիմաց ոստիկաններին անվանել էր «տականք», «լակոտ»:
Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան ոստիկաններին վիրավորելու համար Գասպարին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Ինչով կավարտվի այս դատական վեճը, սպասենք զարգացումներին: