ՀԱՐՑ. Խնդրում եմ ինձ հայտնել, թե ինչ աջակցության պետական ծրագրեր են գործում մարդկանց թրաֆիքինգի զոհերի համար: Նաեւ կուզեի իմանալ` որոնք են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի աջակցության եւ պաշտպանության իրավասու մարմինները:
Գառնիկ Կարապետյան (46 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ մարմիններն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գործընկեր հասարակական կազմակերպությունները:
Իսկ աջակցության պետական ծրագրերն են «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը,
պետական պատվերով բուժօգնության ծրագիրը,
զբաղվածության ծրագրերը,
երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունում խնամքի կազմակերպումը,
միանվագ դրամական փոխհատուցումը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բոլոր զոհերի հետ երկար ժամանակ աշխատանքներ են տարվում, եւ, օրենքի համաձայն, մինչեւ 12 ամիս կացարանում կարող են նրանց խնամել: Աջակցության փաթեթը շատ մեծ է, որի տարրերից մեկը դրամական օգնությունն է, սակայն դա ոչ բոլորն են ստանում: Երբ պարզվում է, որ մարդը հաղթահարել է այդ վիճակը եւ ցանկություն ունի նորից վերականգնվել, նրան տրամադրվում է 250 հազար միանվագ դրամական օգնություն: Այս հարցով մի խնդիր կա, որ անչափահասներին իրավունք չկա գումար տալու, եւ այլ ելք է փնտրվում, որպեսզի տվյալ երեխայի հաշվեհամարի վրա լինի գումարը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: