Վրաստանի ներքին իրավիճակն ինչ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա. պարզաբանում է վրացագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կայուն լինի. դա  կարևոր է` որպես բարեկամ երկիր և որի հետ մենք ունենք կայուն տնտեսական հարաբերություններ: Վրաստանի ներքին քաղաքական խնդիրներն, ի վերջո, իրենց ազդեցությունը թողնելու են»: Վրաստանում առկա իրավիճակի մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց վրացագետ Ջոն Մելիքյանը:

Վրացագետի խոսքով՝ բողոքի ցույցերի ագրեսիվ մասսան չեզոքացվել է, ինչն էլ թույլ է տալիս կառուցողական ուղղով ցույցերը շարունակել, և պահանջները քաղաքական կառուցողական ձևով իշխանություններին ներկայացնել:

«Ուրիշ հարց է, թե ինչքանով իշխանությունները, ցուցարարների որոշ պահանջներին ի պատասխան, ինչ քայլեր կձեռնարկեն: Իմ կարծիքով, եթե այսպես շարունակվի, և ոչ մի արտառոց դեպք չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում կարող է իրավիճակը կայունանալ», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, և կա ձերբակալված ՀՀ քաղաքացի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս