ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Բաղրամյան փողոցում

Որքան էլ տարածքը մաքուր պահելու հորդորը գովելի է, սակայն նույնքան տարօրինակ է վերջինիս բովանդակությունը: Ստացվում է, որ ցանկապատից ներս աղբ թափել չի կարելի, բայց ցանկապատից դուրս` կարելի է:

 

 

 

ՀԱՐՑ. Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ կարող է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին:

Արմինե Խաչատրյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:

 

 

 

ՀԱՐՑ. Վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները արդյոք ենթակա՞ են հարկման եկամտային հարկով:

Արթուր Հակոբյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները)` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվազեցվող եկամուտներ է համարվում ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը` բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստների գումարների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները)` բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների:




Լրահոս