ՖՈՏՈ. Մահացած 17-ամյա տղան ուներ առողջական լուրջ խնդիրներ. նոր մանրամասներ Գեղարքունիքի ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Սևանի բաժին, որը կանչով մեկնել էր Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել էր:

Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է  Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի հետ: Վերջինիս խոսքով` մահացած տղան Վարդեր համայնքից էր. « Դեպքը մեր գյուղում է եղել, քանի որ տղան աշխատում էր մեր համայնքում: Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով  տղան մահացել է»:

Լճաշենի համայքնի ղեկավարի խոսքով` 17-ամյա  Էմիլ Վարդանյանն ուներ  առողջական լուրջ  խնդիրներ, ընտանիքը գտնվում է ֆինանսական ծանր  կացության մեջ :

«Դեռ անցած տարի Էմիլի  առողջական վիճակը բարելավվելու համար, որպես օգնություն գումար հավաքվեց, կարծես , թե լավացել էր ու այս դեպքը տեղի ունեցավ»,- հավելեց Կորյուն Մարգարյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս